Ջիմ Ջարմուշի նոր ֆիլմը կոչվում է «Հանգուցյալները չեն մեռնում» (The Dead Don’t Die)։ Այն պատմում է զոմբիների մասին և կթողարկվի հունիսի 14-ին, գրում է Variety-ն։
Ֆիլմի սյուժեն հայտնի չէ, սակայն հայտնի է, որ գլխավոր դերում է Բիլ Մյուրեյը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Քլոյա Սևինին, Ադամ Դրայվերը, Սելենա Գոմեսը, Դենի Գլովերը, Սթիվ Բուշեմին, Թիլդա Սուինթոնը, Դենիել Քրեյգը, Իգի Փոփը, Թոմ Ուեյթսը, Օսթին Բաթլերը և RZA-ն։

Դատելով նկարահանման հրապարակից ժապավեններից՝ Մյուրեյը ոստիկանի է մարմնավորում, իսկ Դրայվերը և Սևինին՝ նրա գործընկերներին։





































