Գլխավոր դատախազությունը դեռ չի պարզել, թե որ թվականից է ՀՀ պաշպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի:
Այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազը լրագրողներին ասաց, որ գործընթացը դեռ չի ավարտվել:
«Այս պահի դրությամբ ինքը գաղտնի ռեժիմով շփումների մեջ է, փաստաթղթային: Ես չեմ ուզի կիսատ տեղեկություններ հրապարակել, երբ կամբողջացնենք այս տեղեկությունը, մանրամասն պարզաբանում կտանք Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու հանգամանքների, պատճառների մասին”,- ասաց նա:









































