Monday, 29 06 2026
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին

Սուպերվարչապետության վերացում, մշակույթի, գյուղնախարարության պահպանում․ և՛ ընդունելի, և՛ վիճահարույց մոտեցումներ ԼՀԿ նախագծում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների իր նախագիծն ունի, որն արդեն իսկ ուղարկել է կառավարություն։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշում է, որ իրենց նախագծով առաջարկվում է ունենալ 14 նախարարություն և 3 փոխվարչապետ ունեցող համակարգ, որոնցում էլ ներառված կլինեն բոլոր մարմինները։ Մարուքյանի խոսքերով՝ նախագծի հիմքում սուպերվարչապետական համակարգի վերացումն ու խորհրդարանական վերահսկողության մեծացնումն է. «Մենք առաջարկում ենք կառավարության այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին, կառավարությանը ենթակա մարմիններ չեն լինում, բոլորը կառավարության հիմնական կառուցվածքի մեջ են ներառված: Դրանով լուծվում է խորհրդարանական վերահսկողության ու խորհրդարանական երկիր լինելու խնդիրը»։

ԼՀԿ-ն առաջարկում է գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունները պահպանել, Սփյուռք նախարարի հանձնակատարի պարտականությունները վերապահել փոխվարչապետներից մեկին։ Նրա կարծիքով՝ սա կապահովի խորհրդարանական վերահսկողությունը, քանի որ փոխվարչապետը հաշվետու է խորհրդարանին: Պատգամավորը նաև նշել է, որ իրենց նախագծով էլ օպտիմալացում կլինի, բայց այս պահին չի կարող ասել, թե կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր առաջարկն ընդունելու դեպքում քանի՞ աշխատակից կկրճատվի, սակայն վստահ է՝ կրճատվողների թիվն էապես ավելի քիչ կլինի, քան կառավարության առաջարկած տարբերակում:

Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, ծանոթ լինելով «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած նախագծին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այն ընդհանուր առմամբ դրական գնահատեց. «Կարծում եմ՝ արժե քննարկել, հիմնականում ընդունելի մոտեցում է առաջարկում կուսակցությունը»։

Խաչատրյանը միևնույն ժամանակ նշում է, որ չափազանցված է այն դրույթը, որ վարչապետին ենթակա կառույցներ չպետք է լինեն. «Կարող է և լինեն նման կառույցներ, չեմ կարծում, թե խնդիր է։ Սկզբունքորեն ընդունելի է սուպերվարչապետության վերացումը»։

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարության գործառույթները ավելացրած 3-րդ փոխվարչապետին փոխանցելուն, իսկ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունների պահպանելու մոտեցմանը, Վիգեն Խաչատրյանը նշեց. «Անկեղծ ասած՝ նախքան նման տարբերակի հնչեցումը, ես նման առաջարկությամբ հրապարակայնորեն հանդես եմ եկել։ Ասել եմ՝ եթե չեն ուզում ունենալ Սփյուռքի նախարարություն, որովհետև շատ նախարարություններ են զբաղվում Սփյուռքի խնդիրներով՝ այդ դեպքում թող երրորդ փոխվարչապետի հաստիքը պահպանվի, որը կհամակարգի այդ նախարարության գործունեությունը։ Եվ ես այդ առումով ուրախ եմ, որ իմ առաջարկն իրենց կողմից փաստորեն ընդունվել է, թեպետ անձամբ ԼՀԿ-ին նման առաջարկ չեմ արել»։

Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանի տնտեսության առանձնահատկությունը թելադրում է, որ պետք է ունենալ առանձին գյուղնախարարություն. «Դա պետք է պայմանավորել ոչ միայն գյուղատնտեսության անմիջական հեռանկարով, այլ նաև գյուղերի պահպանման ու զարգացման հեռանկարով»։

Վիգեն Խաչատրյանն ընդգծեց՝ առհասարակ ընդդիմության բուն առաքելությունն է առկա խնդիրներին առավել արդյունավետ մոտեցումներ առաջարկել՝ կատարված աշխատանքը փնովելու փոխարեն։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը դրական և առողջ մոտեցում է համարում ԼՀԿ-ի կողմից կառավարության կառուցվածքային փոփոխություններ ներկայացնելու փաստը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Քոչարյանը նշեց՝ որոշ հարցերում «Լուսավոր Հայաստանի» հետ համաձայն է, որոշ հարցերում՝ ոչ. «Գյուղատնտեսության նախարարությունը պահպանելը լավ է, մշակույթի նախարարությունը՝ ևս։ Ես բազմիցս եմ նշել, որ մշակույթը երկիրն աշխարհին ներկայացնելու խնդիր ունի։ Մենք առանձնապես շատ բան չունենք՝ ո՛չ «Էփլ», ո՛չ «Բոինգ»… պետք է փորձենք մշակույթով ներկայանալ աշխարհին, և այդ պատճառով կարևոր եմ համարում այդ նախարարության պահպանումը»։

Քոչարյանը համաձայն չէ ԼՀԿ-ի այն պնդմանը, որ վարչապետին ենթակա կառույցներ չպետք է լինեն. «Կուսակցությունը համարում է, որ, օրինակ, ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն և չենթարկվի վարչապետին՝ ես դրան դեմ եմ։ Խոսքը վարչապետի մասին չէ, մեր նման երկրում, որը պերմանենտ պատերազմի մեջ է և ուժայինների հետ կապված օպերատիվ լուծում է պահանջվում՝ այդ կառույցները պարտադիր պետք է ենթարկվեն առաջին դեմքին, եթե առաջին դեմքը նախագահն է՝ նախագահին, եթե վարչապետն է՝ իրեն»։

Ինչ վերաբերում է կառավարման համակարգի փոփոխությանը՝ սուպերվարչապետական համակարգի վերացմանը և մեր այն հարցին՝ արդյոք անընդհատ փոփոխությունների գնալը լրացուցիչ ցնցումների չի բերի, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Ես փոփոխություններից չեմ վախենա։ Տարբեր երկրներում լինում են իրավիճակներ, երբ կառավարություններն են 2-3 ամիսը մեկ փոխվում։ Եթե դու փնտրտուքի մեջ ես, չունես այն հստակ ճանապարհը, որով պետք է գնաս, ստիպված փորձարկումներ ես անում՝ տեսնես որն է լավը, այդտեղ ես վտանգավոր ոչինչ չեմ տեսնում»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում