92-ամյա թագուհին այցելել է Manor Farm ֆերմա և հանդիպել Բատա համալսարանի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ծանոթացել է ձիասպորտում ողնաշարի վնասվածքների հետ կապված հետազոտական նախագծերին և ձիերի բարեկեցությանը:
Այցի ժամանակ Եղիսաբեթ II-ը կրել է լայմի գույնի վերարկու, ծաղկավոր գլխարկ, լաքապատ պայուսակ և նման այցերի համար Anello & Davide ապրանքանիշի սիրելի կոշիկներ: Թագուհին հիանալի տրամադրություն է ունեցել, կրծքին փայլել է ադամանդյա բրոշը, նաև մարգարտյա ականջօղեր ու վզնոց է կրել:
Թագուհու ձեռքին փոքրիկ ծաղկեփունջ է եղել, որը նրան նվիրել են միջոցառման ժամանակ: Թագուհին նաև իր ձեռքով կերակրել է ձիերին։










































