ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՕՊԵԿ-ին կոչ է արել ավելացնել նավթի արդյունահանումը, որպեսզի խթանվի հումքի գնի նվազումը, հաղորդում է Reuters-ը։
«Շատ կարևոր է, որպեսզի ՕՊԵԿ-ը ավելացնի նավթի հոսքը։ Համաշխարհային շուկաները փխրուն են, նավթի գները շատ են բարձրանում։
Շնորհակալություն»,- Twitter-ում գրել է Թրամփը։
Նավթի գների նվազումն արագացել է Թրամփի մեկնաբանություններից հետո: Ընդ որում Brent-ի ֆյուչերսները էժանացել են ավելի քան 1 դոլարով՝ հասնելով նվազագույնի՝ 66,76 դոլար՝ բարելի համար։










































