Thursday, 18 06 2026
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում

«Լիդիան Արմենիա»-ի թնջուկը. այս հարցում պետությունը պետք է կարողանա պատվով դուրս գալ

Հայաստանի կառավարության և «Լիդիան Արմենիա» ընկերության հարաբերությունը կարծես թե գնում է լարվածության աճի ճանապարհով: «Ընկերություններ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում՝ ո՞նց, մեզանից չե՞ք վախում… Ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք ձեզնից»,- խորհրդարանում հայտարարել է վարչապետը, երբ պատգամավորները նրան հարց են ուղղել «Լիդիանի» հետ հնարավոր դատական վեճի մասին՝ միջազգային արբիտրաժում:

Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը:

Ա. Բադալյանի գնահատմամբ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ ՀՀ կառավարության վեճը մեծ փորձություն է, քանի որ «Լիդիանը» բավականին մեծ ներդրում է իրականացրել Հայաստանի հանքարդյունաբերության մեջ: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ թեև կարևոր են թե՛ ներդրումային ծրագիրը, թե՛ բնապահպանության հետ կապված խնդիրները, այնուամենայնիվ, առաջնային խնդիր է այն, որ կառավարությունը ներկայացնի ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման հայեցակարգը, որպեսզի հասկանալի լինի՝ ՀՀ-ում հանքարդյունաբերությունը պետք է զարգացնել, թե բոլոր հանքերը փակվելու են:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ հարցն, անշուշտ, միայն բնապահպանական չէ. «Ավելին՝ ԱՄՆ-ն այդ հարցը շեշտադրել է քաղաքական մակարդակում՝ որպես ներդրողի նկատմամբ վերաբերմունքի հարց: Առանցքայինը հետևյալն է. Հայաստանի ջրային կարևոր ավազանի և ռազմավարական ջրային պաշարի նկատմամբ կա՞ վտանգ, թե՞ ոչ: Եթե վտանգ չկա, ներդրումները պետք է շարունակել, եթե վտանգ կա, ապա, որքան էլ անցանկալի ու տհաճ է իրավիճակը, մենք իրավունք չունենք վտանգել մեր ռազմավարական ռեսուրսները»:

«Պետք է հասկանալ՝ մեզ հանքարդյունաբերություն պետք է թե ոչ, նամանավանդ հանքարդյունաբերության այնպիսի տեսակը, որ մինչ այժմ կիրառվել է Հայաստանում, այն կարելի է նմանեցնել սարը քանդել և տեղափոխելուն: Սրանք ռազմավարական նշանակության հարցեր են և հայեցակարգային մոտեցումներ են պահանջում»,- նշեց: Ս. Անտինյանը՝ հավելելով, որ պետք է նժարին դնել՝ ինչ ենք ստանում տնտեսապես և ինչ կարող ենք կորցնել բնապահպանական և այլ առումներով:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ վարչապետի այսօրվա արձագանքը տեղին էր: «Ոչ մի տնտեսվարող սուբյեկտ իրավունք չունի շանտաժի լեզվով խոսել պետության հետ, ոչ ոք իրավունք չունի»,- ընդգծեց Ա. Բադալյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում