Այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները և կառավարությամբ նախաձեռնել է արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու հարցն է:
«Ճի՞շտ ենք հասկացել. եթե ՀՀ նախագահի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չընտրվի, նախկին թեկնածուն համարվում է նոր և նոր հիմունքներով կարողանում է առաջադրվե՞լ»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց, թե այն կանխավարկածից եք ելնում, որ չեք ընտրելու Գոռ Հովհաննիսյանին:
Մանրամասները՝ տեսանյութում:








































