Monday, 08 06 2026
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին

Շահեկան վիճակում չեմ. քննադատության նիզակներն ավելի շատ ուղղված են իմ դեմ. Տիգրան Հակոբյան

Նախկինում ՀՀ նախագահն էր նշանակում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին, այժմ, քանի որ նախորդ տարի օրենքում փոփոխություններ են կատարվել, Հեռուստատեսային և ռադիոյի ազգային հանձնաժողովն է կազմավորում մրցութային հանձնաժողով, որը համապատասխան թափուր տեղի առաջացման դեպքում հայտարարում է մրցույթ և ընտրում խորհրդի անդամին կամ նախագահին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հեռուստատեսային և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ այդ օրենքի թույլ կողմերից մեկն այն է, որ Հեռուստատեսային և ռադիոյի ազգային հանձնաժողովը մրցութային հանձնաժողովի անդամներին նշանակում է օրենքի ուժով՝ ելնելով շատ հեղհեղուկ չափորոշիչներից: «Իմ առաջարկն էր, և հանձնաժողովը դա ընդունեց, որ ոչ թե մեր հանձնաժողովը ընտրի՝ ում նշանակել, այլ դիմենք համապատասխան մարմիններին՝ հաշվի առնելով հեռուստատեսության գործառույթները՝ տալ հեղինակավոր թեկնածուների անուններ, որոնք, իրենց կարծիքով, կարող են լավագույնս կատարել այդ գործը, լավ մասնագետ են, անկախ, և տարաբնույթ ճնշումների չեն ենթարկվի: Եվ այժմ այդպես է ձևավորվել մրցութային հանձնաժողովը»:

Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարված, հայտ է ներկայացրել 23 թեկնածու, այդ թվում նաև Տիգրան Հակոբյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց. «Կիսում եմ մտավախությունը. միգուցե էթիկայի խախտման եզրին ենք, բայց հաշվի առնելով այն, որ մենք որևէ ազդեցություն չունենք մրցութային հանձնաժողովի անդամների վրա, կարծում եմ, որ շահեկան կարգավիճակում չեմ գտնվում՝ լինելով Հեռուստատեսային և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ: Ես ունեմ իմ ծրագիրը, իմ հայցեկարգը, մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններում եմ, նույնիսկ ավելի վատ, որովհետև քննադատության նիզակներն ավելի շատ ուղղված են իմ դեմ: Բայց ընտրությունը պետք է լինի ոչ թե անձերի միջև, այլ պետք է հաշվի առնվեն այն բոլոր չափորոշիչները, որոնք դրված են այս մրցույթի բազայում»:

«Խորհրդի նախագահը պետք է լինի հմուտ մենեջեր, հարյուրավոր միլիոն դոլարների գույք կա նրա տիրապետության տակ. հսկա կառույց է, որը խնդիրներ ունի և որը հմուտ կառավարման կարիք ունի:

Ես չեմ սիրում «կլիշեներով» առաջնորդվել՝ «գիտեք՝ հանրայինը առաջ սպասարկում էր իշխանության քաղաքական շահերը, հիմա չի սպասարկում», կամ լոզունգային մոտեցումներով՝ «հանրայինը պետք է հանրային լինի», այլ ուզում եմ տեսնել ուղնուծուծը և տեսնել՝ ինչ պետք է անել:

Հանրային հեռուստատեսությունը պետք չէ դարձնել հանրային, քանի որ այն հանրային է և ինչ-որ չափով կատարում է այն գործառույթները, որոնք հանրային հեռուստաընկերության վրա դրված են, օրինակ՝ որևէ այլ հեռուստաընկերություն, բացի հանրայինից, ամբողջ կոնտենտը մայրենի լեզվով չի տալիս, դա արդեն կարևոր գործառույթ է… Իմ հայեցակարգի անկյունաքարերից մեկն այն է, որ հանրային հեռարձակողների արխիվները պետք է ծառայեն հանրությանը և հասանելի լինեն բոլորի համար»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում