Այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր ելույթում հայտարարեց. «Անհասկանալի է օրենքի նպատակը, որովհետև մենք երկու գաղափար միացրել ենք իրար: Մեկը փոքր ընկերություններին խրախուսելու խնդիրն է, մյուսը՝ նույն օրենքով մենք փորձում ենք լուծել նաև Հայաստան բերելու հարցը»:
Պատգամավորի կարծիքով՝ այս երկու հանգամանքները չի կարելի իրար խառնել. «Հայաստան բերելով՝ մենք ստեղծում ենք անհավասար պայմաններ, և ՏՏ ոլորտը կկանգնի լուրջ խնդրի առաջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































