Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Երկու ուսանող մերկ և առանց սննդի երեք շաբաթ անցկացրել են ջունգլիներում

Մեծ Բրիտանիայից երկու ուսանողներ երեք շաբաթով ուղևորվել են Մալազիայի ջունգլիներ՝ առանց սնունդ և հագուստ վերցնելու, հաղորդում է The Mirror-ը:

26-ամյա Դենիել Օլիֆին և 27-ամյա Ջեյմս Մոյնիհենը որոշել են փորձել իրենց ուժերը և ուղևորվել են ջունգլիների խորքը վերցնելով միայն երկաթե տարայով ջուր, միջատներից պաշտպանվելու ցանց, կայծքար, լայն եզրով դանակ, առաջին օգնության պարագաների տուփ:

Ջուրը ժամանելուց մի քանի ժամ անց վերջացել է: Եվ մինչ Մոյնիհենը գնացել է ջրի աղբյուր փնտրելու, Օլիֆին ձեռքը վնասել է դանակով: Երիտասարդի վերքն ամբողջ գիշեր արնահոսել է և նրանք առավոտյան ստիպված են եղել դուրս գալ ջունգլիներից և պատահական մեքենայով հասնել մոտակա բուժհաստատություն: Բուժօգնություն ստանալուց հետո նրանք կրկին վերադարձել են ջունգլիներ:

«Սարսափելի է քնել ջունգլիներում, երբ ցանկացած պահի կարող է օձը խայթել»,- ասել է Օլիֆին:

Այս ընթացքում ընկերներն, ընդհանուր առմամբ, նիհարել են 20 կիլոգրամով: Բրիտանացիները հիմնականում սնվել են հատապտուղներով և միջատներով: Երբեմն սովից նրանք կորցրել են գիտակցությունը, իսկ մոծակների խայթոցներն այնքան էին տանջում, որ քորում էին մինչև արնահոսելը:

Գիշերները նրանք դողում էին ցրտից հորդառատ անձրևի տակ:

Սակայն, ուսանողները նշել են, որ չեն զղջում «ոգեշնչող և կյանքի գլխավոր արկածի համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում