Վեգանների թվով 11-րդ փառատոնը տեղի է ունեցել Բրայթոնում: Միջոցառմանը մոտ 10 հազար մարդ է մասնակցել:
Բրիտանացի բլոգեր Sv3rige-ը փառատոնի այցելուների առաջ սկսել է խոզի գլուխ ուտել: Տղամարդու խոսքերով, դա բողոքի ակցիա էր, քանի որ, նրա կարծիքով, վեգանությունը «մարդկային դաժանություն» է, հաղորդում է Sky News-ը:

VegFest-ի կազմակերպիչների համար բլոգերի ակցիան անսպասելի չի եղել: Խոզի գլուխը ուտելը «մսակերների» կողմից նախատեսված բողոքի ակցիաների մասն էր:
Խոզի գլուխ ուտող տղամարդուն շրջապատել են «Միսը դա սպանություն է», «Դա սնունդ չէ, դա բռնություն է» ցուցանակներով վեգան-ակտիվիստները:

Ոստիկանությունը սահմանափակվել է բլոգերին նախազգուշացումով:











































