Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Otokar ընկերությունն ավարտել է Ադրբեջանի զինված ուժերին զրահատրանսպորտային ու տրանսպորտային միջոցների հատկացման գործընթացը։
Ընկերության գլխավոր տնօրեն Սարդար Գորգուջն ընդգծել է, որ կողմերի միջև համագործակցությունը շարունակվելու է և մոտ ապագայում ավելի է ընդլայնվելու։
Նա նշել է, որ Ադրբեջանին ուղարկած իրենց արտադրանքը ցուցադրվել է հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի պատմության ընթացքում ամենամեծ ռազմական շքերթի ժամանակ։ Խոսքը գնում է «Կոբրա» և «Սկորպիոն» զրահատրանսպորտի, ինչպես նաև Land Rover Defender տրանսպորտային միջոցի մասին։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Otokar ընկերությունն Ադրբեջանի զինված ուժերին մատակարարել է 23 միլիոն դոլարի ռազմական արտադրանք։









































