Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ի վերջո ում է պատկանում Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Նաիրի» հյուրանոցի 121/6 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքը. «Պատկանում է տուրիզմի հիմնադրամի՞ն, թե՞ մասնավոր սեփականության իրավունքով «Նաիրի բիզնես տուր» ՍՊԸ-ին: Տուրիստական ընկերությունը պատկանում է ներկայիս շենքի տնօրեն Հովհաննես Սիմոնյաանի որդուն՝ Հակոբ Սիմոնյանին»:
Ի պատասխան՝ տարածքային զարգացման Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ շենքը պատկանում է մասնավոր սեփականատերերին, և այնտեղ բնակվող փախստականների բնակվարձի խնդիրները հոգալու համար պետությունը տարեկան մուծում է 5 մլն դոլար. «Այս փուլում 5 մլն դրամով խնդիրը ժամանակավոր լուծելը շահեկան է»:
Պատգամավորը, սակայն, նշեց, որ այդ մարդիկ ապրում են անմարդկային պայմաններում. «Ե՞րբ է խնդիրը համակարգային լուծվելու, որ այդ մարդիկ իմանան՝ կունենա՞ն բնակարան, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































