Վենեսուելա ժամանած ռուսական զորքերի շարքում կան կիբեռանվտանգության ռազմական մասնագետներ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության աղբյուրը:
Աղբյուրի համաձայն, Վենեսուելա ժամանած զինծառայողների շարքում, բացի կիբեռանվտանգության մասնագետներից, կան նաև «հարակից ոլորտների» փորձագետներ: ԱՄՆ-ում ենթադրում են, որ նրանք Վենեսուելա են ժամանել երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին օգնելու և նրան սատարող ուժերին կիբեռենթակառուցվածքը վերահսկելու գործում աջակցելու համար:
Ավելի վաղ վենեսուելական իշխանությունները հաստատել են, որ ռուսական ռազմական ուժերը ժամանել են Վենեսուելա: Նրանց այցի նպատակը չի նշվել:











































