Ռուս և թուրք զինծառայողները առաջին համատեղ պարեկավորումն են իրականացրել Սիրիայի Թել Ռիֆաթ բնակավայրում։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ պարեկավորումը միմյանցից անկախ է իրականացվել՝ երկու երկրների զինծառայողների վրա հարձակումը կանխելու նպատակով։