Էստոնիայի նախկին վարչապետ Անդրես Տարանդը զբոսավար է աշխատում Անտարկտիդայում՝ տեղեկացնում է ria.ru-ն։
Տարանդը կրթությամբ եղանակաբան է․ նա հաճախ է եղել Անտարկտիդայում գիտական նպատականերով։ 1960-ականներին նա խորհրդային բևեռային «Երիտասարդական» կայանում եղանակաբան է աշխատել։
1994-1995թթ․ եղել է Էստոնիայի վարչապետը, իսկ այժմ 79-ամյա Տարանդը՝ որպես զբոսաշրջիկների խմբի ղեկավար, ժամանել է Անտարկտիդա։ Նրա խոսքով՝ այնտեղ հասնելն այնքան էլ բարդ չէ։








































