Wednesday, 15 05 2024
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»

Չարենցավանում տեղի ունեցած ավազակային հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի երկու բնակչի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը ուրիշի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել նույն քաղաքի 36-ամյա բնակչուհու հետ, որի հիման վրա վերջինս խորհուրդներ և տեղեկատվություն է տրամադրել իր մտերմուհու՝ Չարենցավան քաղաքի 62-ամյա բնակչուհու բնակության վայրի, համատեղ բնակվողների, բնակարանում պահվող ոսկե իրերի և գումարների գտնվելու վայրի մասին: 2019 թվականի մարտի 8-ին 36-ամյա կինը 42-ամյա տղամարդուն է տրամադրել իր կողմից նախապես պատրաստված դիմակը, անգույն կպչուն ժապավեն և հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որից հետո վերջինիս հետ անընդհատ գտնվելով հեռախոսակապի մեջ՝ բնակարանում տանտիրուհու միայնակ գտնվելու վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկել նրան:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մարտի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը՝ դիմակավորված, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել 62-ամյա կնոջ բնակարան, որտեղ որպես զենք հանդիսացող դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակում է գործել վերջինիս վրա, թափանցիկ կպչուն ժապավենով կապելով տանտիրուհու ոտքերը և ձեռքերը՝ պահանջել է ոսկյա զարդեր և գումար, որից հետո նրան քարշ է տվել ննջասենյակ և այնտեղ գտնվող զգեստապահարանից հափշտակելով ոսկե և արծաթե զարդեր՝ դիմել է փախուստի՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, իսկ 36-ամյա կնոջը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:Հաշվի առնելով, որ Չարենցավան քաղաքի 42 և 36-ամյա բնակիչներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, գողոնն ամբողջությամբ վերականգնել, պատրաստակամություն հայտնել նախաքննությանն օժանդակելու, ինչպես նաև այն հանգամանքը, որ 36-ամյա կինն իր խնամքին ունի 3 անչափահաս երեխա՝ որոշում է կայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում