Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը անդրադարձավ նվազագույն կենսաթոշակին առնչվող օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեղադրանքին և ասաց. «Ես հնչեցրի հարցադրումներ առ այն, թե արդյո՞ք կառավարությունը իրականացրել է հաշվարկներ, և ինչքա՞ն գումար է անհրաժեշտ, որպեսզի հիմնական կենսաթոշակը հավասարեցվի նվազագույն կենսաթոշակին: Հիմնական իմ հարցադրումը սրան էր վերաբերում»:
Արկադի Խաչատրյանն ընդգծեց. «Պարոն Միրզոյան, երբեք չեմ զբաղվել դեմագոգիայով և նման հակում երբեք չեմ ունեցել և չունեմ նաև հիմա»:
Պատգամավորը նշեց, որ երբևէ չի կարող նսեմացվել այդ նախագծի արժեքը. «Մանավանդ, որ այն հեղինակվել է, որքան գիտեմ, Մանե Թանդիլյանի կողմից»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































