Ամերիկացի դերասան Մայքլ Մեդսենը, որն առավել հայտնի է Քվենտին Տարանտինոյի «Կատաղած շներ», «Նողկալի ութնյակը» և «Սպանել Բիլին» ֆիլմերում խաղացած դերերով, ձերբակալվել է հարբած վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է Fox News-ը:
Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով, 61-ամյա դերասանը ձերբակալվել է մարտի 24-ին, Մալիբուում: Մեդսենի վարած Land Rover-ը բախվել է սյանը: Դերասանին բերման են ենթարկել և կալանքի տակ պահել մինչև հաջորդ առավոտ:








































