Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը:
Այժմ քննարկվում է Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին դիմելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Առաջարկվող փոփոխությունները չեն ներառում այն բոլոր ակնկալիքները, որ փոքր բաժնետերերի իրավունքները պետք է պաշտպանված լինեն»:
Նա հարցրեց՝ եթե «Գազպրոմ Արմենիան» ցանկանում է ձեռք բերել, օրինակ, մայր «Գազպրոմի» բաժնետոմսերը, մեր օրենսդրությունը արգելելո՞ւ է, թե՞ խնդիր կա ռուսական «Գազպրոմի» և մեր միջև:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ վերջին մեկ տարում որքան շահաբաժին է մուտք եղել պետական բյուջե և հավելեց. «Շատ չնչին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































