Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալիսթեր Բերթը պաշտոնաթող է եղել, որպեսզի դեմ քվեարկի խորհրդարանին Brexit- ի գործընթացը վերահսկելու լիազորություններ շնորհելու կառավարության մտադրությանը, հաղորդում է Press Association-ը։
Գործակալությունում հստակեցրել են, որ այդպիսի մտադրությամբ իր պաշտոնը լքել է նաև առողջապահության նախարարի տեղակալ Սթիվ Բրայանը։
Այդ հարցի շուրջ քվեարկությունն ավարտվել է հօգուտ խորհրդարանի, որը մեկ շաբաթվա ընթացքում պետք է որոշի՝ ինչպես իրականացնել Brexit-ը։









































