Saturday, 13 06 2026
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան

Ընտրություն ընտրության և ապստամբության միջև

Կարծես թե որևէ կերպ հնարավոր չէ վիճել այն մտքի հետ, որ քանի դեռ Հայաստանում չի լուծվել խոշոր բիզնեսի, բիզնեսի և իշխանության տարանջատման խնդիրը, անիմաստ է խոսել Հայաստանի զարգացման մասին:

Բայց այդ մտքից հետո բնական հարց է առաջանում, թե ո՞վ պետք է լուծի այդ խնդիրը: Օրինակ՝ Համաշխարհային բանկի վերջերս Հայաստան այցելած պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ այդ խնդիրը պետք է լուծի Հայաստանի հասարակությունը: Կարծես թե այդ մտքի հետ էլ դժվար է չհաշտվելը: Բայց ինչպե՞ս պետք է հասարակությունը լուծի այդ խնդիրը: Թերևս երկու հնարավոր տարբերակ կա՝ կամ ընտրության միջոցով, երբ հասարակությունը ձայն է տալիս այս կամ այն ուժին, որը հետո զբաղվում է այդ կարևոր խնդրով, որ հետո էլի ձայն ստանա, կամ էլ հասարակությունը, չկարողանալով այդ կարևոր խնդիրը լուծել ընտրության միջոցով, գնում է, այսպես կոչված, հեղափոխական ճանապարհով, որն իրականում հեղափոխական չէ, այլ պարզապես ենթադրում է զանգվածային պայքար իշխանության դեմ, քանի որ իշխանությունն ընտրություն կեղծելով հասարակությանը ստիպում է օգտվել ապստամբելու սահմանադրական իրավունքից:

Հայաստանում հասարակությունը չի կարողանում լուծել այդ խնդիրը թե՛ ընտրության, թե՛ ապստամբության միջոցով: Ընտրությունը կեղծում են, իսկ ապստամբությունը դաժանորեն ճնշում են նույնիսկ խաղաղ լինելու դեպքում: Կարծես թե փակուղի է ստացվում, որովհետև եթե հասարակությունը չի լուծում այդ հարցը, ապա իշխանությունն ինքը հազիվ թե լուծի: Բանն այն է, որ իշխանությունը հենց այդ հարցը չլուծելու համար է, որ ընտրություն է կեղծում կամ խաղաղ ապստամբություն է ճնշում: Եթե լուծելու ունակ լիներ, ապա շատ հանգիստ կհեռանար ընտրություններում պարտվելուց հետո և կպատրաստվեր հաջորդ ընտրությանը: Մինչդեռ իշխանությունն ամեն գնով, մարդկանց կյանքի գնով պահում է իր դիրքը, որովհետև այդ դիրքն ամեն ինչ է, իսկ հակառակը՝ ոչինչ: Բայց ինչո՞ւ է հակառակը ոչինչ: Չէ՞ որ դրա պատճառն էլ նույն իշխանությունն է: Իշխանությունն է ձևավորել մի համակարգ, երբ հնարավորությունները գտնվում են միայն իշխանական ճամբարում:

Կարո՞ղ է, արդյոք, ընդդիմությունը, որը հավակնում է գալ իշխանության, հեռացողներին երաշխավորել, որ նրանք իրենց հետ կարող են տանել նաև իրենց հնարավորությունները: Տեսականորեն՝ այո, սակայն գործնականում՝ հազիվ թե: Ինչպիսի ընդդիմություն էլ լինի, կլինի վերջին միամիտը, եթե հեռացողներին թույլ տա հեռանալ հնարավորություններով հանդերձ: Այդ ճոխությունը հնարավոր է այն երկրներում, որտեղ Սահմանադրությունն ու օրենքը անբեկանելի հասկացություն են: Մինչդեռ Հայաստանում դա ամենևին այդպես չէ և դրա համար է, որ հասարակությունը կանգնած է բիզնեսի և իշխանության տարանջատման խնդիրը լուծելու անելանելիության փաստի առաջ:

Մի տեսակ փակ շրջան է ստացվում, երբ ով պետք է անի՝ չի կարող, իսկ ով կարող է անել՝ չի ցանկանում: Մնում է ժամանակը: Բայց արդյո՞ք ժամանակն ինքնին ինչ-որ բան կանի, եթե դրա մեջ գործող սուբյեկտները ժամանակին չկատարեն անհրաժեշտ քայլեր: Այդ դեպքում, բացի բյուրեղանալուց, համակարգը որևէ այլ բան չի լինի: Իրավիճակի անելանելիության բուն պատճառը թերևս այն է, որ խնդիրը մտածողության և հոգեբանության մեջ է: Բանն այն է, որ դժգոհելով օլիգարխիկ իշխանության վարքից, անօրինություններից, դաժանությունից՝ հասարակության զգալի մասը հոգու խորքում մտածում է, որ՝ «դե, ով էլ լիներ նրանց տեղը, նույն բանը պիտի աներ, բա ուրիշ ինչ աներ»: Այսինքն՝ հասարակության զգալի մասը հոգու խորքում կարծում է, որ ուժի, իշխանության և հարստության տեր մարդն այլ վարք չի կարող ունենալ, քան թույլին ճնշելը: Հոգու խորքի այդ դասավորությունն է, թերևս, պատճառը, որ հայ հասարակության ներկայացուցիչների զգալի մասն առօրյա կենցաղում, ամեն մեկն իր տեղում, ուժեղի պատահելիս ծառա է, իսկ թույլի հանդեպ՝ օլիգարխ:

Այլ հարց է, թե ի՞նչն է դրա պատճառը՝ գենետիկա՞ն, ծանր մանկությո՞ւնը, թե՞ անպետական պատմությունը: Բայց կարծես թե դա է փաստը, ու ինչքան էլ դժվար է դա ընդունելը, այդուամենայնիվ չնկատելը ինքնախաբեություն է: Հետևաբար պետք է աշխատել երևի թե հասարակության հոգին վերափոխելու ուղղությամբ: Հոգին կամ միտքը: Մեր հասարակության դեպքում դա փաստացի նույն բանն է, որովհետև երկու դեպքում էլ խոսքը, մեծ հաշվով, դրանց բացակայության մասին է: Այսինքն՝ պետք է աշխատել հասարակությանը հոգի և միտք տալու ուղղությամբ, այնպիսի հոգի և միտք, որոնք մնայուն են և փոխանցիկ: Այդ դեպքում գուցե ինչ-որ բան փոխվի, հակառակ դեպքում անհոգի իրականությունն իշխանությանը միշտ էլ անհոգ կյանք է երաշխավորելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում