Վերջերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքը: Իսկ թե այս նոր պայմաններում որքանո՞վ է հնարավոր Հոկտեմբերի գործը վերաբացել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Նոր երևան եկած հանգամանքը օրինական ուժի մեջ մտած դատական ակտն է, որով կհաստատվի, որ վկայի տված ցուցմունքը կամ փորձագետի եզրակացությունը կեղծ է եղել, և դրա վերաբերյալ կլինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Եթե նման դատական ակտ լինի, դա կլինի նոր երևան եկած հանգամանք»:
Նիկոլայ Բաղդասարյանը ընդգծեց, որ ինքը ամբողջությամբ կարդացել է Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի բաց նամակը, սակայն հավելեց, որ այդ գործի շրջանակում քննություն կատարելը գլխավոր դատախազի իրավասությունն է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































