ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 36 ժամվա «լռությունից» հետո Twitter-ի իր էջում հրապարակում է արել՝ ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործով հետաքննության ավարտի ֆոնին:
«Եկեք Ամերիկան կրկին հզոր դարձնենք», – գրել է Թրամփը:
Նա նաև իր բաժանորդներին «լավ օր» է մաղթել:
Միևնույն ժամանակ, Թրամփը չի մեկնաբանել «ռուսական գործի» հետաքննության ավարտը, որով զբաղվում է ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թրամփը գոհ է «ռուսական միջամտության» գործի հետաքննության ավարտից:









































