Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ին ու Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյին մեղադրել է իր սպանությունը կազմակերպելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է տեղի հեռուստատեսության եթերում։
Ելույթի ընթացքում նա մի քանի անգամ Գուայդոյին «հրեշավոր խամաճիկ» է անվանել։
Դեռևս հունվարի վերջին Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել իրեն։











































