Իսպանացի Քիլիան Ջորնեթը տեսագրել է, թե ինչպես է ժայռից ժայռ վազում և մագլցում Նորվեգիայի լեռնագագաթները՝ Օնդալսնես քաղաքի մերձակայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Տեսագրությունը մեծ հանրաճանաչություն է վայելում։
Բլոգերը տեսագրել է նաև, թե ինչպես է վազում Նորվեգիայում գտնվող հայտնի «Թրոլների աստիճան»-ի մատույցներում։

Քիլիան Ջորնեթը պրոֆեսիոնալ վազորդ է, աշխարհի վեցակի չեմպիոն։ Բացի այդ, նա հանյտնի է «Իմ կյանքի բարձունքները» նախագծով, որի ընթացքում մարզիկը հաղթահարել է Կիլիմանջարոն, Մոնբլանը, Մատերհորնը, Էվերեստը։









































