Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կարգադրությամբ երկրի արտասահմանյան հաշվեհամարներից ավելի քան 30 մլրդ դոլար են հափշտակել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի պետական հեռուստատեսությունը։
Տվյալ հայտարարությամբ նախարարը հանդես է եկել Կարակասում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Վերջին 2 ամսում ավելի քան 30 մլրդ դոլար է հափշտակվել»,-ասել է Ռոդրիգեսը։
Նրա պնդմամբ՝ մի շարք արտասահմանյան բանկերից Վենեսուելայի ակտիվների դուրս բերումը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրամանով։









































