ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գործընկերների հետ միասին, Սիրիայի և Իրաքի տարածքներն ազատագրել է ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորումից, փոխանցում է Reuters-ը։
Բացի այդ, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «զգոնություն կպահպանի ԴԱԻՇ-ի նկատմամբ և կպայքարեն գրոհայինների դեմ՝ մինչև նրանց վերջնականապես հաղթելը»։









































