Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական լուսանկարչին հեռացրել են կուսակցությունից և ազատել աշխատանքից: Daily NK թերթի տվյալներով՝ խոսքը Ռի ազգանունով մի մարդու մասին է, որն աշխատում է Korean Art Film Studio-ում:
Ինչպես նշվեց, լուսանկարիչն աշխատանքից ազատվել է Կիմ Չեն Ընին շատ մոտիկից լուսանկարելու համար: Միևնույն ժամանակ՝ Ռին խախտել է Հյուսիսային Կորեայի Գերագույն ազգային ժողովի ընտրությունների օրը ԿԺԴՀ ղեկավարին նկարահանելու իրավունքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ընը հրել է կնոջը լուսանկարել փորձող լրագրողին:










































