Sunday, 28 06 2026
16:15
ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են. Իրանի ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն

Պետությանը վերադարձող փողի ծավալն ու նպատակը

Առաջիկայում կլինեն խոշոր բացահայտումներ և մեծ փողեր կվերադարձվեն պետությանը, հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ասելով, որ տարվա ընթացքում տեսանելի կլինի արդյունքը: Հայաստանում պետությունից և հանրությունից խլված միջոցների վերադարձի խնդիրը շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Միաժամանակ, սակայն, չկա շատ, թե քիչ հստակ գնահատական, թե որքան փողի մասին է խոսքը, ի վերջո, ինչքան փող է ենթակա վերադարձման: Իրավապահ համակարգն ունի՞ որոշակի պատկեր, թե ինչպիսի ծավալների վերադարձի մասին է խոսքը, կա՞ ձևակերպված իրավական կամ քաղաքական խնդիր, նպատակ կամ ծավալ, թե՞ վերադարձվելիքը որոշվում է քննության ընթացքում և այդ միջոցով է պարզվում, թե ով ինչքան վերադարձնելու բան ունի:

Սակայն սրանից ավելի կարևոր է հարցը, թե ի՞նչ նշանակություն ունի այդ գործընթացը հանրության, պետության զարգացման տեսանկյունից ընդհանրապես: Այստեղ նշանակությունը լոկ տնտեսակա՞ն է, որպեսզի այդ միջոցները վերադարձվեն ու ծառայեն հանրությանը: Այդ դեպքում գուցե ամենևին պարտադիր չէ, որ դրանք վերականգնվեն բյուջե, վերադարձվեն բյուջե: Օրինակ, նույն ԱԱԾ ղեկավարը օրեր առաջ արեց գուցե նույնիսկ պատմական հայտարարություն այն մասին, որ ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն, պետք է կառուցվի Արաքսի ափին Արաքսավանը: Այդ հայտարարությունն արվում էր Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած կարևոր ու նշանակալից այցին զուգահեռ, արցախաիրանական սահմանին: Փողերը կարող են գալ ոչ թե պետական բյուջե, այլ գնալ «ուղիղ» Արաքսավան, վերածվելով իսկապես կառուցվող քաղաքի, ծառայելով վերաբնակեցման գործին: Դա մի օրինակ է, որովհետև ռազմավարական ուղղությունները շատ են, և կարելի է վերադարձվող ռեսուրսները միանգամից ուղղել այդ կողմ:

Եթե խնդիրը բյուջետային ծախսերը ապահովելն է, ապա այստեղ արդեն առաջանում է մտահոգություն՝ միթե՞ կա եկամուտների հավաքագրման հարց: Բայց այդ իմաստով, կարծես թե, տագնապալի ազդակներ չկան, և ըստ այդմ՝ այդ պատճառը կամ մոտիվը, թերևս, հիպոթետիկ է: Կա քաղաքական շարժառիթը, երբ նախկին համակարգը այսպես ասած հանձնում է հանրությունից խլված ռեսուրսը, որպեսզի նաև այն չկարողանա տարբեր ալիքների միջոցով օգտագործել հենց հանրության ու պետության դեմ, ինչն էլ, բնականաբար, կմաքրի դաշտը այդ ներգործությունից և կստեղծի նոր քաղաքական հարաբերակցության ձևավորման առավելապես մաքուր կամ ազատ դաշտ: Այս խնդիրը, իհարկե, կարևոր է, հաշվի առնելով այն, որ իշխանության և բիզնեսի սերտաճման միջոցով տարիներ շարունակ կուտակված ռեսուրսները զգալիորեն ներդրվում են հանրային-քաղաքական արդիականացման միտումները ճնշելու համար, դրանցում տեսնելով սեփական «արդիականության» պահպանման հնարավորությունը: Իսկ սա պետության և հանրության ռազմավարական զարգացման հարց է, որը պահանջում է հնարավորինս արագ և արդյունավետ լուծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում