Կանադայում լուսամփոփ արտադրող գործարանի չորս բանվորներ դատի են տվել իրենց նախկին գործըկերոջը։ Նրանք պնդում են, որ միասին գումար են հավաքել վիճակախաղի տոմսի համար, շահել են ջեքփոթը, բայց իրենց գումարը չեն ստացել՝ տեղեկացնում է Global News-ը։
Բանվորները վեցական կանադական դոլար են հավաքել, Լաոսից արտագնա աշխատանքի եկած բանվորը գնացել է և գնել վիճակախաղի տոմսը։ Երկու օր անց պարզվել է, որ տոմսը շահել է․ շահումը կազմել է մեկ միլիոն կանադական դոլար։ Լաոսցին, սակայն, չի շտապել կիսել այն ընկերերի հետ․ նա հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է մարել իր պարտքերը, վերադառնալ հայրենիք և մնացածը բաժանել երեխաներին։
Գործընկերերը շահումի մասին տեղեկացել են սոցցանցերից։ Նրանք փորձել են կապ հաստատել տղամարդու հետ, նա սկզբում չի պատասխանել զանգերին, հետո հրաժարվել է գումար տալուց։ Կանադացիները դատի են տվել նրա ընտանիքին․ նրանցից յուրաքանչյուրը պահանջում է իր մասնաբաժինը՝ 200 հազար կանադական դոլար։











































