72-ամյա Սթիվ Մակիրսը ինչ-որ պահի սկսեց կասկածել իր հոգեկան առողջության վրա։ Նա սեղանը թափթփված էր թողնում, իսկ առավոտյան իրերը այլ տեղում էր գտնում։
«Մի անգամ ես դատարկեցի ի տուփ և պարունակությունը լցրի սեղանին։ Հաջորդ օրը դրանք նորից տուփի մեջ էին։ Ես մտածեցի, որ խելագարվում եմ»,- ասել է տղամարդը։
Առաջին անգամ դա տեղի է ունեցել փետրվարին, ագարակատերը իր պտուտակահանը գտել է ընկույզների արկղում, որոնցով նա կերակրում է թռչուններին։ Հետո նա սկսեց այնտեղ գտնել ծանր շղթաներ և այլ առարկաներ։
Մակիրսը որոշեց ստուգել իրեն և ընկույզներն ու պտուտակները լցրեց սեղանին, և առավոտյան տեսավ, որ դրանց մի մասը հավաքված է։ Իրերի տեղը փոխվում էր մի քանի շաբաթվա ընթացքում, ինչից հետո տղամարդը որոշեց տեսախցիկ դնել։
Տեսաձայնագրումը պարզեց իրավիճակը․ իրերը տեղաշարժում էր մուկը։ Եվ ոչ թե տեղաշարժում, այլև հավաքում էր տուփերի մեջ, այսինքն՝ կարգի էր բերում։ Երբեմն մուկը փորձել է տեղավորել նաև ծանր իրեր, սակայն հիմնականում նրա տեղավորած իրերը մետաղական են եղել։
Մուկը արդեն ստացել է «Մետաղական Միկի» անվանումը։











































