Այս շաբաթ Twitter սոցիալական ցանցը հայտնվել էր ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, ինչպես նաև այնտեղից հեռացել է նրա հիմնադիրներից մեկը: Սակայն վատ նորությունները չեն խամրեցրել այն հաջողությունները, որ միկրոբլոգերի կայքն արձանագրում է ամեն օր:
Twitter-ը հրապարակել է որոշ վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն 2011 թ.-ի կեսին նրա օգտատերերը յուրաքանչյուր օր ուղարկում են մոտավորապես 200 միլիոն հաղորդագրություն: Համեմատության համար նշվում է, որ օրինակ 2009 թ. հունվարին դրանց թիվը կազմում էր 2 միլիոն, իսկ 2010 թ.-ին՝ 65 միլիոն:
Մեկ օրում հրապարակված հաղորդագրությունները կարդալու համար մեկ մարդուն անհրաժեշտ է 31 տարի: Հրապարակված հաղորդագրությունները կտեղավորվեն 10 միլիոն էջի վրա կամ հավասար են Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի 8163 օրինակի:









































