Wednesday, 01 07 2026
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը

Արայիկ Հարությունյանը Հայաստանի տնտեսական աճի ավելացման միակ ճանապարհը համարում է պետական պարտքի ավելացումը

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն անհրաժեշտ է համարում, որպեսզի Հայաստանը համարձակ քայլերով գնա պետական պարտքի ավելացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին Երևանի պետական համալսարանում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպմանը Հարությունյանը նշեց, որ Հայաստանում ձևավորվել է մի մթնոլորտ, երբ շատերը կարծում են, որ պետական պարտքը պետք է զրոյացնել, սակայն Հայաստանին ավելի շատ անհրաժեշտ է տնտեսական աճ՝ պետական պարտքի ավելացմամբ:

Նա բերեց մի քանի զարգացած երկրների օրինակ, որոնք ավելացնելով պետական պարտքը ապահովել են տնտեսական զգալի աճ:

«Իսրայելի պետական պարտքը համաշխարհային ճգնաժամի ժամանակ 2008 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ կազմել էր 77 տոկոս, 2009 թվականին Իսրայելն ավելացրեց պետական պարտքը և այն կազմեց 81 տոկոս: Այսօր Իսրայելի պետական պարտքը իջել է 60 տոկոսի: Տնտեսական թռիչք, զարգացում, մուտքեր. և սկսվեց պարտքի իջեցում: Արդյունքում` եթե 2008 թվականին Իսրայելի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է 21,8 հազար դոլար, ապա 2018 թվականին կազմել է 40 հազար: Համարյա երկու անգամ այն աճել է»,- ընդգծեց Հարությունյանը:

Նրա խոսքով` Հայաստանը պետք է ունենա բյուջեի դեֆիցիտ բարձր տոկոսով և տարբեր խողովակներով: «2017 թվականին ԱՄՆ-ի ծախսերը կազմել են մոտ 4 տրիլիոն դոլար 655 միլիարդ դոլար դեֆիցիտով, Չինաստանինը` 3 տրիլիոն 146 միլիարդ դոլար է՝ 476 միլիարդ դոլար դեֆիցիտով, Հայաստանինը 2017 թվականին՝ մոտ 3 միլիարդ դոլար՝ 400 միլիոն դեֆիցիտով: Բյուջեի դեֆիցիտից չպետք է վախենալ, պետք է պահպանել անհրաժեշտ դեֆիցիտը և այն ուղղել պետության զարգացման, կապիտալի և ներդրումների ավելացմանը և այլն: Ճանապարհը պարտքի ավելացումն է:

Ինչքան էլ քննադատենք, խոսենք, ուրիշ ելք չկա»,- եզրափակեց Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում