«Մամուլի հետ սուրճ» հաղորդման մարտի 22-ի հյուրը Հ1-ի լրատվական ծառայության նախկին լրագրող Հայկ Հովհաննիսյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ իր աշխատանքից ազատվելու պատճառներին և նշեց, որ անհասկանալի է առատար լրագրողի հաստիքի կրճատումը.«Մեր լրագրողներից մեկին Պետրոս Ղազարյանն ասել է՝ հին լրագրողներ մեզ պետք չեն»։
Ըստ մեր զրուցակցի՝ սերնդափոխությունը պարտադիր պայման է.«Բայց եթե այդպես նայենք Հանրային հեռուստաընկերությունում դեռևս աշխատում են այնպիսի լրագրողներ, որոնք խորհրդային տարիներից են աշխատում։Այսինքն եթե լինի սերնդափոխություն՝ պետք է փոխվեն նաև այդ լրագրողները, եթե նրանք մնում են՝ սերնդափոխություն չի լինում։Չեմ կարծում, այն չորս լրագրողներս, ում ազատել են աշխատանքից ՝վ ատ լրագրողներ են»։
Հայկ Հովհաննիսյանը միևնույն ժամանակ նշեց.«Հ1-ում կան մարդիկ, ովքեր ի սկզբանե դեմ էին իշխանափոխությանը, հեղափոխությանը։ Նրանք դեռ աշխատում են, մարդիկ ունեն հարմարվողականության բնույթ, բայց գուցեև սև գործը տակից են անում։Բայց նրանք սաբոտաժի պոտենցիալ անդամներ են»։










































