Աշխարհում զարմանում են, երբ մեզ մոտ հանրահավաք է տեղի ունենում և որևէ ավտոմեքենայի վրա որևէ մեկը խազ չի քաշում, ապակի չեն կոտրում: Մեզ մոտ այսպիսին է իրավիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պետք է Հայաստանում քաղաքացու օր նշվի:











































