Saturday, 08 06 2024
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան

Իշխանությունը շարունակում է պառակտել հասարակությանը

Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: «Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Տեղի ունեցած ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին: Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը»,- նշել է նախարարը:

Այս որոշմանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի: Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը: Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը, կարծում եմ՝ պիտի որոշվի նաև հանրային, համացանցային քննարկումների արդյունքում»,- գրել է նա:

Այսպիսով կառավարությունն ընդունեց այն որոշումը, որի մասին հակասական տեղեկություններ էին հայտնում իշխանության ներկայացուցիչները, որոնց մի մասը համարում էր, որ անընդունելի է նման տոն ամրագրելը։ Իրականում այս որոշմամբ կառավարությունը հերթական քայլն է կատարում հասարակությունը «մերոնքականների» և «օտարների» բաժանելու ուղղությամբ։

Այո, թավշյա հեղափոխությանը մասնակցել են հարյուր հազարավոր քաղաքացիներ, այդուհանդերձ այնպես չէ, որ դրան մասնակցել են առանց բացառության բոլոր քաղաքացիները։ Իսկ եթե անգամ ՀՀ մեկ քաղաքացի չի մասնակցել այդ իրադարձությանը, և այն իր համար տոն չի համարում, ապա իշխանությունը չպետք է անտեսի և ոտնահարի այդ քաղաքացու իրավունքը։ Մինչդեռ այս որոշմամբ ոտնահարվում է բոլոր նրանց իրավունքը, ովքեր թավշյա հեղափոխությունը դարակազմիկ իրադարձություն չեն համարում։ Իսկ այդպիսի քաղաքացիներ, բնականաբար, Հայաստանում կան, և նրանք քիչ չեն։

Իրականում այս որոշմամբ իշխանությունը խախտում է իր չգրված առաքելություններից մեկը, գուցե ամենակարևորը։ Որևէ իշխանություն պետք է հասարակությանը միավորող առաքելություն ունենա, և նրա բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն մարդկանց ոչ թե խմբերի բաժանելուն, այլ հնարավորինս շատ մարդկանց նույն նպատակի, արժեքի շուրջ համախմբելուն։ Մինչդեռ Քաղաքացու օր սահմանելով՝ իշխանությունն անում է ճիշտ հակառակը։ Սա այն դեպքում, երբ անցած տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էր խոսւոմ քաղաքական ֆաշիզմի ու դրա անթույլատրելիության մասին։

Լայն իմաստով Հայաստանի տոնացույցում կա քաղաքացու տոն։ Անվանապես դա չի կոչվում քաղաքացու օր, սակայն բովանդակային իմաստով հենց այդպիսի նշանակություն ունի։ Խոսքը Սահմանադրության օրվա մասին է։ Իրականում եթե որևէ երկրում հարգվում է Սահմանադրությունը, հարգվում և պաշտպանվում են քաղաքացու բոլոր իրավունքներն ու ազատությունները։ Երևի նաև այդ պատճառով բոլոր նորմալ երկրներում նշվում է Սահմանադրության տոնը, սակայն բացակայում է Քաղաքացու օրը՝ որպես տոն։

Բայց Հայաստանում, ինչպես հայտնի է, շատ երևույթներ այնպիսին չեն, ինչպես նորմալ երկրներում։ Այդպես էր նախկինում, այդպես շարունակվում է նաև հիմա՝ հեղափոխությունից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում