Monday, 29 06 2026
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի

Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ պետք է լինի տրամաբանությունների մրցակցություն

«Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում ձևաչափ: Ալիևը՝ ասելով, թե ձևաչափը չպետք է փոխվի, երևի նկատի ունի, որ ինքը բավականին երկար ժամանակ բանակցում էր Հայաստանի առաջին դեմքերի հետ»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նա ընդգծեց, որ մեզ համար, սակայն, ձևաչափը այն է, որն իրավաբանորեն ամրագրված է Մինսկի խմբի կանոնադրական բոլոր փաստաթղթերում. «Այն է՝ Լեռնային Ղարաբաղը ակտիվ մասնակից է բանակցային պրոցեսին»:

Իգիթյանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը ուղղված էր այնպիսի պայմանների ստեղծմանը, որ հնարավոր լինի բանակցություններ վարել. «Մենք այսօր չենք բանակցում, և երկու երկրների ղեկավարների կողմից սպասվելիք հանդիպումը ուղիղ կոնտակտ է:

Եվ այսօր մենք Մինսկի խմբի համանախագահների հետ փորձում ենք վերականգնել այն մթնոլորտը, որը խաթարվել է 2016թ.-ին Ադրբեջանի ագրեսիայի պատճառով»:

Նա նշեց, որ հանդիպումների ժամանակ պետք է լինի, այսպես ասած, տրամաբանությունների մրցակցություն, թե՝ ինչի համար ենք բանակցում. «Տրամաբանությունը հուշում է, որ եթե մենք լուծում ենք ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի ժողովրդի խնդիրը, այլ ԼՂ հարցը, ապա Ալիևը ուզի, թե չուզի՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ներկա գտնվի բանակցային գործընթացին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում