Wednesday, 01 07 2026
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Փոթորիկ եվրասիական ճահճում. սլաքի հակառակ ուղղությունը

Ղազախստանի նախագահի հրաժարականը, բայց փաստացի իշխանության պահպանության տարբերակով, նախանշում է եվրասիական տիրույթում տեղի ունեցող իսկապես խորքային շարժերի նոր փուլ, որը հնարավոր է բնորոշել երկրորդը՝ Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո:

Հայաստանի թավշյա հեղափոխությունը գործնականում «փոթորիկ» էր եվրասիական ճահճում, երբ տեղի է ունենում անարյուն ժողովրդավարական փոփոխություն: Դրանից հետո, իհարկե, Հայաստանը չդրեց եվրասիական նախագծերում իր անդամության վերանայման հարց, բայց դա գործնականում էլ ավելի մեծացրեց տեղի ունեցածի նշանակությունն այդ տիրույթի համար, քանի որ առերևույթ դուրս չգալով եվրասիական իրողությունների դեմ՝ Երևանն այդպիսով թավշյա հեղափոխությունը խորքային առումով դրեց եվրասիական հակառակ իրականության առաջ՝ զրկելով Հայաստանում տեղի ունեցածը առերևույթ «թշնամի» հայտարարելու հնարավորությունից:

Պատահական չէ, որ դա տեղի ունեցավ լոկ քարոզչական մակարդակում, այն էլ որոշակի տարակույսով՝ ուղղված հենց ռուսական իշխանությանը: Ի վերջո հենց դա էր մարգարիտսիմոնյանական հայտնի հարցադրումների խորքային իմաստը՝ հասկանալ, թե ի վերջո ինչու է այդ ամենը հանդուրժվել պաշտոնական մակարդակով, որովհետև այդ մտածողության շրջանակների համար Հայաստանում տեղի ունեցածը պետք է արժանանար եվրասիական և ռուսական պաշտոնական մերժման:

Գործնականում նույն արձագանքն է Նազարբաևի հրաժարականի պարագայում, որը սկզբունքորեն այլ երևույթ է, բայց այդուհանդերձ առնվազն իշխանության դեմքի փոփոխություն, և Ռուսաստանում դարձյալ քննարկումներ են՝ Ղազախստանը գնո՞ւմ է Ռուսաստանից, թե՞ ոչ: Ի վերջո, ռուսները մեծ աղմուկ չբարձրացրին, սակայն անկասկած լավ են հիշում Նազարբաևի 2018 թվականի հունվարի այցը Վաշինգտոն և այնտեղ արված հայտարարությունները: Դրանց առնչությամբ աղմուկ բարձրացնելը նշանակում էր ձեռնոց նետել Ղազախստանին, որովհետև եթե Երևանի դեպքում քարոզչական շանտաժը որոշակիորեն անցնում է՝ առնվազն չի ստանում կոշտ պատասխան, ապա Ղազախստանի դեպքում ռուսները մի քանի անգամ ստացել են պատասխան ապտակ:

Այդ ամենով հանդերձ, սակայն, բուն հարցը, որ մտահոգում է բոլորին, այն է, թե ո՞ւր են մոտենում եվրասիական հեղափոխության և իշխանափոխության փուլերը, առավել ևս, որ ղազախական քաղաքական իրողություններն ու բարքերը հաշվի առնելով՝ կարող ենք այնտեղ կատարվածն էլ հեղափոխական փոփոխություն համարել: Ի վերջո, այդօրինակ իրականություններում իշխողները հեռանում են միայն կյանքի հետ անհամատեղելիության պայմաններում, բայց այս դեպքում Նազարբաևը հեռանում է իշխանության մի գագաթից՝ շարունակելով պահել մյուսները: Իսկ սա արդեն սովորական իշխանափոխություն չէ, այլ հեղափոխական մանևր՝ ելնելով առկա բարքերից, մշակույթից և ավտորիտարիզմի ավանդույթից: Եվ ինչպես հայտնի անեկդոտում՝ պատմությունն աստիճանաբար մոտենում է Ռուսաստանին, կամ տվյալ դեպքում՝ «հեղափոխությունն» աստիճանաբար մոտենում է Ռուսաստանին: Իսկ այդ հանգամանքը առավել հետաքրքիր է դառնում նրանով, որ Ռուսաստանում էլ այս ֆոնին նահանգապետերի հրաժարականի կամ պաշտոնանկության հերթական ալիքն է: Ինքնին այդ ներքին երևույթը նոր չէ, սակայն ռուսաստանյան շրջանակների համար այն նոր է դիտվելու եվրասիական միջավայրում առկա իրողությունների ֆոնին, ինչն էլ իր հերթին հուշում է, որ խորքում իրավիճակ է փոխվել ու փոխվում:

Ընդունված է համարել, որ այս տիրույթներում որևէ բան կփոխվի, եթե փոխվի Ռուսաստանում: Սակայն տեղի ունեցողը առնվազն հիմք է տալիս և անհրաժեշտ դարձնում դիտարկելու նաև հակառակը՝ փոխվում է միջավայրը, և փոփոխության սլաքը միջավայրից կարող է գնալ Ռուսաստան, ոչ թե հակառակը՝ ինչպես դիտարկվում է հաճախ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում