ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի պաշտոնակատար Քեթի Ուիլբարգերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը կարող է դադարեցնել F-35 ինքնաթիռների Թուրքիա մատակարարման նախապատրաստական աշխատանքները, հաղորդվում է Reuters-ը:
Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները կարող է նման քայլի դիմել, որպեսզի «ազդանշան ուղարկի» Թուրքիային:
Նա նաև հավելել է, որ նման որոշումները կապված են Թուրքիայի կողմից ռուսական ЗРК С-400-ի գնման հետ:
Այնուամենայնիվ, Ուիլբարգերը չի պարզաբանել, թե հատկապես ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգթոնը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ C-400-ը կարող է վերջ դնել Միացյալ Նահանգների և Թուրքիայի դաշինքին: