Զբոսաշրջիկները չեն կարող մուտք գործել Կալիֆոռնիա նահանգի Էլսինոր լճի ափերին գտնվող կակաչի դաշտեր։ Իշխանությունները սահմանափակել են այդ հնարավորությունը, քանի որ «գերծաղկման» հետևանքով այստեղ չափից շատ այցելուներ են ժամանում։ Այս մասին հաղորդում է USA Today-ը:
Մերձակայքում գտնվող Ռիվերսայդ քաղաքի բնակիչների խոսքով՝ այդ պատճառով ավտոմայրուղում սարսափելի խցանումներ են։
«Այս հանգստյան օրերն անտանելի էին։ «Գերծաղկումը» մեր քաղաքի բնակիչների համար խնդիրներ է հարուցել»,-գրել է օգտատերերից մեկը։
Նշվում է, որ զբոսաշրջիկները ցանկանում են լուսանկարվել կակաչների ֆոնին։ Դրա հետևանքով հաճախ քարեր են գլորվում, ինչը վնասվածքների պատճառ կարող է դառնալ։









































