Իսպանացի գենետիկ, Եվրոպական գենային արխիվի ղեկավար Արկադի Նավարոն հայտարարել է, որ ժամանակակից գիտությունն արդեն պատրաստ է աշխարհին Նոր Լիոնել Մեսի նվիրել։ Գիտնականի խոսքով՝ հայտնի արգենտինացուն պարզապես կարելի է կլոնավորել, հաղորդում է Què t’hi jugues!-ը։
«Մենք կարող ենք կլոնավորել Մեսիին անգամ գոյություն ունեցող տեխնոլոգիաներով։ Մեսիին մոտ ինչ-որ մեկը կստացվի, գործնականում նրա երկվորյակը։ Դա նույնն է, ինչ երկվորյակներ լույս աշխարհ գան, և նրանցից մեկին 20-30 տարով սառեցնեն։
Արդյունքը մոտավորապես այդպիսին կլիներ»,-ասել է Նավարոն։










































