Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն «ծաղրական» է համարում Վրաստանի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը։
Մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի բանաձևը, Ռուսաստանի կողմից Վրաստանին առնչվող բոլոր փաստաթղթերի շրջափակումը, որոնցում խոսք է գնում Վրաստանի ձեռքբերումների ու հաջողությունների մասին՝ Բաքրաձեն նշել է.
«Ինչպես կարելի է նկատել, մի կողմից՝ Ռուսաստանը փորձում է համոզել սեփական ժողովրդին, որ Վրաստանը հետամնաց երկիր է՝ իր փլուզված կառավարությամբ, մյուս կողմից՝ Ռուսաստանն իր մոտ կրկնօրինակում է Վրաստանի հաջող բարեփոխումները»։
Իր եզրափակիչ խոսքում Բաքրաձեն ընդգծել է, որ Վրաստանի գործընկերները լավ տեսնում են Վրաստանի թե՛ խնդիրները, թե՛ մեծ առաջընթացը։
Հիշեցնենք, որ Բաքրաձեն Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չնայած օկուպացմանը, Վրաստանը մտադիր է երկարաժամկետ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ։








































