Մարտի 19-ին Իրանում մինչիսլամական «Կրակի տոնի» անցկացման ժամանակ զոհվել է մեկ մարդ, ևս 155-ը վիրավորվել են։ Այդ մասին տեղեկացնում են իրանյան ԶԼՄ-ները։
Տոնակատարությունն անց է կացվում Իրանի տարբեր հատվածներում պարսկական տարվա ավարտի կապակցությամբ և Նավրուզը նշելու մեկնարկից առաջ, որը տեղի է ունենում մարտի 21-ին։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Բիման Սաբիրին իրանական «Իսնա» գործակալությանը տեղեկացրել է, որ ծեսի անցկացման ժամանակ մեկ մարդ զոհվել է Զենդժանե քաղաքում, իսկ օրվա ընթացքում երկրի տարածքում տուժել է 155 մարդ, որոնց թվում 10-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։








































