2019-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ «Երջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը նախորդ՝ 129-ի փոխարեն։
Այս տարվա ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել հարևան Վրաստանից, որը 119-րդ տեղում է, և Իրանից, որը 117-րդ տեղում է։
Մյուս երկու հարևաններից Հայաստանը հետ է մնում։ Ադրբեջանն, այս զեկույցի համաձայն, 90-րդ ամենաերջանիկ երկիրն է, Թուրքիան՝ 79-րդ։
Այս և նմանատիպ ցանկերի վերին հորիզոնականները զբաղեցնում են Հյուսիսային Եվրոպայի երկրները՝ Ֆինլանդիան, Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան։ ԱՄՆ-ը 19-րդն է, իսկ Ռուսաստանը՝ 68։