Երեկ Վենեսուելայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է 45 րոպեանոց ռեպորտաժ, որտեղ Կուբայում բուժվող Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հանդիպում է իրականացնում կառավարության ղեկավարի, փոխնագահի և իր եղբոր հետ: Ռեպորտաժից երևում էր, որ Չավեսը բավականին ակտիվ է, նա երկար է խոսել, քննարկել ընթացիկ հարցերը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն այսօր արտագնա հանդիպում է ունենալու կառավարության անդամների հետ: Նրանք ժամանելու են Կուբա՝ այն հիվանդանոց, որտեղ պառկած է Չավեսը:







































