Bentley ընկերությունը ներկայացրել է սահմանափակ արտադրությամբ կոլեկցիոն Bentayga Pearl of the Gulf մոդելը: Սադափով զարդարված ավտոմեքենայից կթողարկվի միայն հինգ օրինակ, հաղորդում է Motor1-ը:
Տեղեկացվում է, որ ավտոմեքենայի ստեղծմանն ընկերությանը ոգեշնչել է Պարսից ծոցի ջրերում մարգարտի հայթայթման պատմությունը:

Մեքենայի սրահում առկա է սադափը և մարգարիտ հայթայթող սուզորդների նավի պատկեր կա: Վահանակը պատրաստվում է մուգ էվկալիպտից, որի կենտրոնում Breitling ժամացույց է տեղադրված:

Սրահի ձևավորման մեջ ոսկեգույն թել է օգտագործված և ոչխարի բրդից գորգեր: Այստեղ նաև մատնահետքով սեյֆ կա, իսկ շեմին՝ «հինգից մեկը» մակագրությունը:

Հայտնի է, որ Bentayga Pearl of the Gulf կրոսովերը կունենա W12 շարժիչը:
















































