Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող դատապարտյալների համար տեսակցության իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով կարճատև տեսակցության փոխարեն ամսվա ընթացքում 2 անգամ՝ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն է ստեղծվել և ընձեռվել: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում կառավարության 2018 թվականի ծրագիրը ներկայացնելիս տեղեկացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:









































