Երեկ eBay կայքում վաճառքի է հանվել Google-ի նորաստեղծ սոցցանցի՝ Google+ հրավերը: Այս մասին հաղորդում է CNET News-ը: Մեկ հրավերի արժեք է սահմանվել 1.20 դոլար: Մեկնաբանության մեջ նշված է, որ հրավերը գնելու դեպքում գնորդն էլ.փոստով կստանա ծանուցում: Հրավերի հետ գնորդը կստանա սոցցանցին ծանոթանալու ուղեցույց:
Հունիսի 28-ին գործարկված «Google+»-ը մեծ իրարանցում է առաջացրել, որի հետևանքով երեկ սոցցանցի ղեկավարությունը որոշում է կայացրել առժամանակ դադարեցնել գրանցումները սոցցանցում: Նախնական տարբերակում՝ արդեն գրանցված օգտատերը կարող էր հրավիրել մինչև 30 նոր ընկերների:









































