ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում նախկին մանկաբույժը դատապարտվել է 79 տարվա ազատազրկման՝ երեխաներին սեռական բռնության ենթարկելու համար, հաղորդում է Associated Press-ը։
Ջոնսթաուն քաղաքում բնակվող բժիշկ Ջոնի Բարտոն դատապարտվել է տասը կետերով, ներառյալ՝ երեխաների վրա անպարկեշտ հարձակումների համար։ Մեղադրողների խոսքով՝ նախկին բժիշկը տարիներ շարունակ իր աշխատասենյակում ոտնձգություններ է կատարել փոքրիկ տղաներին և աղջիկների նկատմամբ։
Նրան հիմնականում զոհ են դարձել 8-12 տարեկան երեխաներ։ Բժիշկը ոտնձգություններ է կատարել անգամ նորածնի նկատմամբ։











































